LAWYER SEARCH

ARMENIAN

1964 ԹՎԱԿԱՆԻՑ Ի ՎԵՐ DEVRY SMITH FRANK LLP (DSF) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀԵԼԻ

խորհրդատու և պաշտպան է հանդիսանում կորպորացիաների, անձանց և փոքր բիզնեսների համար: Մեր պատվիրատուների հետ ստեղծված երկարատև հարաբերություններն այն ամուր հիմքն են, որի վրա կառուցվել է մեր ֆիրման: Այդ փաստի պարզորոշ ապացույցն է մեր պատվիրատուների բազմաթիվ վկայություններն:

Devry Smith Frank LLP (DSF) իրավաբանական ֆիրման բաղկացած է 175 նվիրված իրավաբան և աջակցող աշխատակազմից, ովքեր պատրաստ են լավագույն կերպով ծառայել ձեր կարիքներին: Մեր պատվիրատուներին արժեք ունեցող ծառայություն մատուցելը մեր գործունեության առավելագույն նպատակն է: DFS տրամադրում է տվյալ հաճախորդի պահանջներին համապատասխան մատչելի, պրոֆեսիոնալ և ընդունելի ծառայություն: Որպես մի ամբողջական թիմ, մեր նպատակն է առաջարկել Ձեզ լավագույն փորձն ու ռեսուրսները լավագույն իրավական արդյունքի հասնելու համար:

Մենք առաջարկում ենք բացառիկ միջավայր, ուր հնարավոր է աշխատել, կիրառել օրենսդրության իրավական ակտերը, կատարելագործվել և պրոֆեսիոնալ աճ ապրել: Մեր հաջողությունների երաշխիքը այն տաղանդավոր աշխատակիցներն են, որոնք երկար տարիներ են աշխատում այստեղ: Ավելի մանրամասն տեղեկություններ մեր մասին ստանալու համար այցելեք մեր Facebook էջը:

Երեք տարբեր մեր մասնաճյուղերում պատրաստ ենք Ձեր իրավական խնդիրները քննարկել և ծառայություններ առաջարկել: Տորոնտո, Բարրի և Վիտբի քաղաքներում գտնվող մեր գրասենյակները ավելի դյուրին են դարձնում մեզ հետ կապ հաստատելը ցանկացած իրավական խնդրի վերաբերյալ: Խնդրում ենք Ձեզ այցելել մեր Contac us էջը հասցեների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար:

Կարող եք ուղղակիորեն դիմել մեր փորձառու փաստաբաններից մեկին ցանկացած իրավական խնդրի վերաբերյալ օգնություն ստանալու համար:

Զանգահարեք Robert Adourian `416-446-3303 հեռախոսահամարներում կամ էլեկտրոնային փոստի հասցեով robert.adourian@devrylaw.ca

Please contact Robert Adourian for any inquiries. Robert can be reached at 416-446-3303 or at Robert.adourian@devrylaw.ca